Մայր Թերեզայի բարեգործական տները կասկածվում են երեխաների թրաֆիքինգի մեջ

Հնդկաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Մայր Թերեզայի բարեգործական կենտրոնները մեղադրվել են երեխաների թրաֆիքինգով զբաղվելու մեջ: Այդ մասին գրում է BBC-ն:

Իշխանությունները ողջ երկրով մեկ կազմակերպությունները ստուգելու խնդրանքով ոստիկանություն են դիմել այն բանից հետո, երբ հուլիսի սկզբին կենտրոնի աշխատակիցներից մեկը և միանձնուհին ձերբակալվել էին երեխա վաճառելու կասկածանքով:

Բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները լուրը «շոկային» են անվանել և հայտարարել են ներքին հետաքննություն սկսելու մասին:

«Դա հանցագործություն է մեր բոլոր բարոյական համոզմունքների հանդեպ: Մենք կկիրառենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի (եթե այդպիսի բան իրոք եղել է) դա այլևս չկրկնվի»,- ասել է Մայր Թերեզայի միսիոներուհիներից մեկը՝ Սունիթա Քումարը:

Նյութի աղբյուրը՝ 1in.am