Մայրս մահացավ, որովհետև շտապօգնության բժիշկ աշխատում են բազային կրթություն ունեցողները

Մայրս մահացավ, որովհետև շտապօգնության բժիշկ աշխատում են բազային կրթություն ունեցողները

Մայրս մահացավ, որովհետև շտապօգնության բժիշկ աշխատելու իրավունք ունեն ոչ լիարժեք բժշկական կրթություն ունեցող անձինք, այսինքն՝ բժշկական բազային կրթություն ունեցողները, որոնք դեռ չեն անցել կլինիկական օրդինատուրայի կրթական փուլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիլիաննա Աբրահամյանը։

«Այսօր ամենկարևոր՝ առաջնային շտապօգնության բժիշկներ են աշխատում մարդիկ, որոնք ոչ միայն իրենց թիկունքում մասնագիտական աշխատանքի փորձ չունեն, այլ նաև չունեն մասնագիտական լիարժեք կրթություն։

Այժմ Նոր Նորքի քննչական բաժինը մահվան գործով դրսեւորում է անհասկանալի եւ անընդունելի անգործություն:

Ես և իմ փաստաբան Արմեն Գրիգորյանը հետևողական ենք լինելու, որ այս գործով մանրակրկիտ քննություն իրականացվի, բոլոր մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ամենայն խստությամբ»։