«Մայիսի 27-ից Հայաստանում դոլարը կրկին «կթանկանա». մինչև Ռուսաստանի հաջորդ վճարումը»․ Կարեն Հեքիմյան

«Մայիսի 27-ից Հայաստանում դոլարը կրկին «կթանկանա». մինչև Ռուսաստանի հաջորդ վճարումը»․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանն արտարժույթով արտաքին պարտքերի հաջորդ վճարումը պետք է կատարի մայիսի 27-ին: Հայաստանում մինչ այդ էլ «էժան» դոլարը կրկին «էժանացավ»:

Դա նշանակում է, որ մայիսի 27-ին ևս (այնպես, ինչպես մայիսի 4-ին) Ռուսաստանը կկարողանա արտարժույթով վճարել արտաքին պարտքերը և, ըստ այդմ, դեֆոլտի չի գնա:

Եվ ուրեմն՝ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, Կեցցե՛ն մեր երեխաները, որոնք ապրելու են անարտարժույթ Հայաստանում:

Առանց դոլար Հայաստան:

ՀԳ. Մայիսի 27-ից Հայաստանում դոլարը կրկին «կթանկանա» ….. մինչև Ռուսաստանի հաջորդ վճարումը: Հետևեք իրադարձությունների զարգացմանը»: