Մահը «մերժելու» միակ տարբերակն Ապրելն է. ապրել իսկապես, ցանկությամբ ու մինչև վերջ

«Մահը «մերժելու» միակ տարբերակն Ապրելն է. ապրել իսկապես, ցանկությամբ ու մինչև վերջ: Աշխարհում հաստատ չկա մի ուժ, որը կարողանա ոչնչացնել Հային. չի եղել ու չկա` մեզնից բացի: Սա է սարսափելին:

Երբ դադարում ենք ցանկանալ ապրել` սեղմում ենք ինքնաոչնչացման կոճակն ու Աշխարհը սկսում է պտտվել «հակառակ»` մեր դեմ. մեզ վնասելով, մեզ քայքայելով ու պառակտելով: Մենք միշտ ենք փոխել պատմության ուղեծիրը, ու, ցավոք, միշտ` մեր դեմ:

Մի օր պիտի ուժ ու կամք գտնենք մեր ներսի աշխարհն «առողջացնելու», ինքնաոչնչացման ու ինքնապառակտմանը վերջ դնելու և վերջապես Ապրելու: Այդ ժամանակ է, որ «դրսի» աշխարհը կսկսի պտտվել հանուն մեզ ու կյանքի: Իսկ ուղեծիրը կդառնա Ապրելունը: 

Ապրելու և հիշելու Ապրիլն է: 

Յուրաքանչյուր Հայ Հայաստանն է` սահմանից կամ տարածքից անդին է Հայը. անհատ, անկոտրում, ԱՊՐՈՂ: 

Ցեղասպանության Սուրբ Նահատակների պատմությունը` Հայի պատմությունը, չի ջնջվի և չի մոռացվի»․-Ինստագրամի իր էջում գրել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: 

View this post on Instagram

Մահը «մերժելու» միակ տարբերակն Ապրելն է. ապրել իսկապես, ցանկությամբ ու մինչև վերջ: Աշխարհում հաստատ չկա մի ուժ, որը կարողանա ոչնչացնել Հային. չի եղել ու չկա` մեզնից բացի: Սա է սարսափելին: Երբ դադարում ենք ցանկանալ ապրել` սեղմում ենք ինքնաոչնչացման կոճակն ու Աշխարհը սկսում է պտտվել «հակառակ»` մեր դեմ. մեզ վնասելով, մեզ քայքայելով ու պառակտելով: Մենք միշտ ենք փոխել պատմության ուղեծիրը, ու, ցավոք, միշտ` մեր դեմ: Մի օր պիտի ուժ ու կամք գտնենք մեր ներսի աշխարհն «առողջացնելու», ինքնաոչնչացման ու ինքնապառակտմանը վերջ դնելու և վերջապես Ապրելու: Այդ ժամանակ է, որ «դրսի» աշխարհը կսկսի պտտվել հանուն մեզ ու կյանքի: Իսկ ուղեծիրը կդառնա Ապրելունը: Ապրելու և հիշելու Ապրիլն է: Յուրաքանչյուր Հայ Հայաստանն է` սահմանից կամ տարածքից անդին է Հայը. անհատ, անկոտրում, ԱՊՐՈՂ: Ցեղասպանության Սուրբ Նահատակների պատմությունը` Հայի պատմությունը, չի ջնջվի և չի մոռացվի: #1915 #neveragain #armenian #genocide #2019 #world #weremember #neverforget #april24 #armenia #history #հայ #nazenihovhannisyan

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on