Մահացել է սիրված բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը

Մահացել է սիրված բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը

Մահացել է սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը։ Նա հեղինակ է բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների։ Նրա տեքստերով գրված երգերը հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Շուրջ 40 գրքի հեղինակ է։

Լույս են տեսել Լիպարիտ Սարգսյանի «Սպասումներ» (1967), «Սարի աղբյուր» (1970), «Մի բուռ ցորեն» (1974), «Փաթիլի երգը» (1974), «Ճյուղը կոտրած խնձորենին» (1976), «Մարդ և հող» (1978), «Զորավոր կաղնին» (1981), «Ակոս» (1983 թ.) բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուները։

Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 17-ից 20։00-ը Շահումյանի «Սան Լազարո» սգո սրահում։

Վերջին հրաժեշտը՝ հունվարի 9-ին, նույն տեղից, ժամը 14-ին։