Մահացել է Լուիզա Ղամբարյանի մայրը

Մահացել է Լուիզա Ղամբարյանի մայրը

Կյանքից հեռացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մայրը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը։

«Ցավակցում եմ, Լուիզ: Ալլա Միխայլովնան էլ գնաց: Համբերություն քեզ։ Կյանքից հեռացավ Լուիզա Ղամբարյանի մայրը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսորը։

Օրեր առաջ արված գրառմամբ Շահվերդյանը հայտնել է, որ դերասանուհու մայրը մի քանի օր է՝ հիվանդանոցում է, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։

Նշենք, որ օրեր առաջ մահացել էր Լուիզա Ղամբարյանի ամուսինը` Գեորգի Պողոսյանը. նա վարակված էր կորոնավիրուսով։