Մահացել է երգիչ Հայկոն

Մահացել է երգիչ Հայկոն

Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։

Նշենք, որ նա վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։

Նա արդեն մի քանի օր էր ինչ գտնվում էր «Միքայելյան» հիվանդանոցում։ Երգչին միացվել էր արհեստական շնչառության սարք: