Մահացել է դերասան Շահեն Հարությունյանը

Մահացել է դերասան Շահեն Հարությունյանը

Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Շահեն Հարությունյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Շ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- նշված է հաղորդագրությունում։

Ծնվել է 1951թվականին: 1998 թվականից սկսած աշխատել է Վանաձորի Հովահննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Խաղացած դերերը՝ Հրանտ Մաթևոսյան «Ալխո»-Աբգար, Ռ.Լամուրե, «Ախ փարիզուհիներ փարիզուհիներ»-Ամուսին, Հրանտ Մաթևոսյան «Աշնան արև»-Սիմոն, Ն.Շահնազարյան «Ծաղկած դեղձենի»-Ասատուր, Վ.Քաչա «Գիշատիչների խնջույքը»-Դոկտոր քարտ, Հ.Թումանյան «Լինում է.չի լինում»-Հայր, Ս.Խալաթյան «Հրադադար»-Ջավաթ, Վ.Շեքսպիր «Արքա Լիր»-Ծերունի, Կ.Չուկովսկի «Բժիշկ Այբոլիտ»-Բու Բումբա, Ս.Խալաթյան «Քառասուն օր համբառնալուց առաջ»-Աղաբաբ: