Մահացած զինծառայողը Արենի համայնքից էր․ նոր մանրամասներ

Մահացած զինծառայողը Արենի համայնքից էր․ նոր մանրամասներ

ArmLur.am-ի տեղեկություններով այսօր Իջեւանի զորամասերից մեկում նախնական վարկածով ինքնասպանություն գործած զինվորը արդեն կես տարի է՝ ծառայում էր բանակում։

Այս պահին ծնողները գտնվում են Զինվորական Կլինիկական հոսպիտալում։ Զինծառայողը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։ Նա Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից էր։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: