Մալայզիայում կնոջը անառակության համար փայտերով ծեծի են դատապարտել

Մալայզիայի կրոնական դատարանը, որի ղեկավարը իսլամական կուսակցությունն է, սեռական ծառայություններ առաջարկելու մեջ իրեն մեղավոր ճանաչած կնոջը դատապարտել է բանտային կալանքի եւ փայտերով ծեծի՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի դատախազին։

Կինը դատապարտվել է անառակությունն արգելող իսլամական օրենքների համապատասխան։ Սեպտեմբերի սկզբին Մալայզիայի երկու բնակչուհիներ միմյանց հետ սեռական հարաբերությունների փորձի համար նույնպես ենթարկվել էին փայտերով ծեծի Տրենգանուի գերագույն շարիաթական դատարանում։

«Անգամ այն դեպքում, երբ այդ խախտումների հետեւանքով տուժած չկա, դրանք բացասական ազդեցություն են թողնում, քանի որ քայքայում են հասարակական ինստիտուտները, հանգեցնում են սեռական ճանապարհով հիվանդությունների տարածմանը եւ վատ ազդեցություն են թողնեում երիտասարդության վրա»,- ասել է դատախազ Մուհամադ Հասմիզան Աբդուլլահը։

Մեղադրյալը, ով 30 տարեկան է, միայնակ մայր է, եւ ասել է, որ այդ քայլին է դիմել երեխային պահելու համար, քանի որ նախկին ամուսինը չի օգնում։

Դատարանը նրան դատապարտել է 6 ամսվա կալանքի եւ փայտի 6 հարվածների։

Աղբյուր՝ news.am