«Ճիշտ պատասխան՝ ավանդական դարձած նվաստացուցիչ հարցադրմանը». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եվրոպական երկրի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա, որ գալիս է Հայաստան, միշտ ամենաշատ տրվող հարցը լինում է վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին։ Ու էդ հարցն ամեն անգամ, երբ հնչում է հայ լրագրողների, կամ պաշտոնյաների կողմից, ես եվրոպացիների տեղն եմ դնում ինձ ու մտածում եմ, որ երևի հիմա իրենք էլ մտածում են, որ էս երկիրը ԵՄ-ից էլ ուրիշ ակնկալիք չունի ու որ ստեղ առավոտից երեկո մտածում են, երբ են հեշտ վիզա ստանալու, որ փախնեն Եվրոպա։

Մերկելին էլ էսօր էտ հարցը տրվեց, հետո Փաշինյանի պատասխանն ինձ անչափ գոհացրեց։ Մարդն ասաց՝ մենք պետք է դադարենք արտագաղթի մասին մտածել, մեր նպատակը հայրենադարձություն է և մեր բոլոր քայլերը պետք է դրան ուղղված լինեն։

Մի տեսակ շատ ճիշտ պատասխան էր էդ ավանդական դարձած նվաստացուցիչ հարցադրմանը։