«Ճիշտ է անում, որ հրապարակային նվաստացնում է»․ Կարպիս Փաշոյան

«Ճիշտ է անում, որ հրապարակային նվաստացնում է»․ Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բանից պարզվում է, որ ավելի քան մեկ ու կես տարի ՀՀ ԱԱԾ-ն ղեկավարել է միամիտ ու անհաշվենկատ ինչ-որ մեկը, որն իր պարզունակ չեկիստական մտածողությամբ ի վիճակի չէ տարբերակել իրերի քաղաքական դասավորությունն ու տեղաշարժերի բուն էությունը։

Ինչպե՞ս կարելի էր այս միամիտ մարդուն վստահել Հանրապետության անվտանգությունը։ Էս հարցում համաձայն եմ վարչապետի հետ, ճիշտ է անում, որ հրապարակային նվաստացնում է»: