Ճապոնիայում գտել են նոր վիրուս, որը փոխանցվում է տզի խայթոցից

Ճապոնիայում գտել են նոր վիրուս, որը փոխանցվում է տզի խայթոցից

Ճապոնիայում հայտնաբերել են մինչ այժմ անհայտ հիվանդություն, որը փոխանցվում է տիզերի միջոցով և տենդ է առաջացնում, պարզել են Հոկայդոյի ճապոնացի գիտնականները: Այս մասին հայտնել է Հոկայդոյի համալսարանը, որի մասնագետների կողմից արվել է բացահայտումը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

2019թ. Հոկայդո կղզում հիվանդանոց է դիմել 2 պացիենտ, որոնց մոտ տենդ էր առաջացել տզերի խայթոցից։ Նույն ախտանիշներով երկրորդ հիվանդի մասին հայտնի է դարձել 2020 թվականին: Նրա բուժումը տևել է մոտ երկու շաբաթ: Արյան ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ մարդիկ վարակվել են անհայտ վարակով։

Ճապոնիայում անհայտ հարուցիչով վարակման առաջին դեպքերը գրանցվել են դեռեւս 2014թ.։ Մինչեւ 2020թ. գրանցվել է նման ախտանշաններ ունեցող 7 պացիենտ։ Հիվանդության ընթացքը բնութագրվում էր տենդով, իսկ պացիենտների արյան մեջ նվազում էր լեյկոցիտների եւ թրոմբոցիտների քանակությունը։

Ճապոնացի հետազոտողները կարողացել են առանձնացնել վիրուսը երկու պացիենտների արյան նմուշներից, ինչը թույլ է տվել կատարել պաթոգենի գենետիկ վերլուծություն։ Պարզվել է, որ վարակվածների արյան մեջ պարունակվել է Orthonairovirus տեսակի մինչ այդ անհայտ պաթոգեն։ Այս տեսակին է պատկանում նաեւ Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի վիրուսը։

Մասնագետները պարզել են, որ վարակը փոխանցվում է տիզերի խայթոցից։ Ճապոնացի գիտնականներն իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Nature Communications ամսագրում։