Ղրիմում փչովի ներքնակի վրա պառկած երկու երեխա հասել են բաց ծով

Ղրիմում փչովի ներքնակի վրա պառկած երկու երեխա հասել են բաց ծով

Երեկ Ղրիմի Սաքսի շրջանում փչովի ներքնակի վրա պառկած երկու երեխա հասել են բաց ծով, գրում է Shantews-ը:

«Ուժգին քամու հետևանքով Շտորմովսկի գյուղական բնակավայրի լողափերից մեկում 2016 և 2017 թվականներին ծնված երկու անչափահաս երեխա, որոնք գտնվում էին փչովի ներքնակի վրա, դուրս են եկել  բաց ծով»,- ասվում է փրկարարական ծառայության  հաղորդագրության մեջ։

Փրկարարները որոնում են երեխաներին։ Դատախազությունը հետաքննություն է սկսել և մտադիր է գնահատել ծնողական պարտականությունների կատարումը: Քննչական կոմիտեի Ղրիմի վարչությունը քրեական գործ է հարուցել անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։

Տղայի ու աղջկա որոնողական աշխատանքներին միացել են ՆԳՆ-ի, ԱԻՆ-ի, Կրիմ-Սպաս ջոկատի աշխատակիցները։