Ղարաբաղում ոստիկանները բերման են ենթարկել հայ աղջկան, ծեծել և հայհոյել են (Տեսանյութ)

Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը 2018 թվականի սկզբից աշխատում և ապրում էր Ստեփանակերտում։ Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտենում երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։

Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ծեծում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյայի ընկերուհին, որը կիսում էր իր հետ Ստեփանակերտի բնակարանը։

Երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք թող գնա և Հայաստանում պահանջի։

Իր Ստեփանակերտի բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք և, չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում են և խուզարկում սենյակները։

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ դիտելով տեսանյութը․

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...