Ղազախստանում ուժայինները անցնել են ցուցարարների կողմը (Տեսանյութ)

Ղազախստանում ուժայինները անցնել են ցուցարարների կողմը (Տեսանյութ)

Ցուցարարներին են միացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (СОБР) որոշ ստորաբաժանումներ, կադրերը հայտնվել են Telegram-ի ալիքներում, հայտնում է РБК-ն։ «Милитарист» հեռուստաալիքի հրապարակած կադրերից երեւում է, որ ուժայինները երթով անցնում են ցուցարարների հետ նույն շարասյունով։

Ցուցարարներին մասամբ են միացել ոստիկանները։ Համացանցում տեղադրված կադրերը ցույց են տալիս, որ ոստիկանությունը չի խոչընդոտում բողոքի ակցիաներին։ Ակտոբե քաղաքում հրաժարվել են բերման ենթարկել ցուցարարներին։ Ոստիկանությունն ասել է, որ «ժողովրդի կողքին են և ձեռք չեն բարձրացնի», հաղորդում է Orda.kz-ն։

Պորտալի տվյալներով՝ Ալմաթիի կենտրոնում ցուցարարները բախվել են Ազգային գվարդիայի ուժերի հետ։ Ընդհանուր առմամբ Հանրապետության հրապարակ է եկել մոտ 10 հազար մարդ։

Միաժամանակ Ալմա-Աթայի որոշ կադրեր ցույց են տալիս, որ ցուցարարներն օգտագործում են անվտանգության ուժերի տեխնիկան տեղաշարժվելու համար։ Նրանց հետ միասին գնում են նաև համազգեստով մարդիկ։

Տեսանյութը ստորև