Ղազախստանում կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել

Ղազախստանում կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել

Ղազախստանի երեխայի իրավունքների հանձնակատար Արուժան Սաինը հայտնել է Ալմաթիում անկարգությունների ժամանակ 11-ամյա երեխայի մահվան մասին, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ լրատվամիջոցների՝ երեխան մահացել է հունվարի 5-ին հրազենային վնասվածքից։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել փողոցով, երբ հնչել է ճակատագրական կրակոցը։Հունվարի 7-ին էլ Ալմաթիում ծանր հրազենային վնասվածքներով 15-ամյա դեռահաս է տեղափոխվել հիվանդանոց։

Նշվում է, որ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Դեռահասի հայրը նույնպես հոսպիտալացված է։ Ընտանիքը եղել է ավտոմեքենայի մեջ, երբ զինված անձինք կրակել են նրանց ուղղությամբ։