Ձերբակալվել է Վստրեչի Ապերը․ Ինչ կապ ունի դրա հետ Մամիկոն Բագրատունին

NewsBook-ը գրում է․ Կեսգիշերին Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել է Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել:

Բանից պարզվում է, որ ՀՀ քաղաքացի Մամիկոն Սուրենի Բագրատունին հունիսի 4-ին հաղորդում էր տվել, որ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին, Արամ Վարդանյանի մտերիմները, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն, տեղափոխել Արամ Վարդանյանի տուն, որտեղ նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնսավածքներ: Այնուհետև ՀՀ քրեկան օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ և մեղադրանք առաջադրվել Վարդանյանին:

Պատմությունը սկսվել էր այն պահից, երբ Վարդանյանը, տեղեկանալով եղբոր դստեր և Մամիկոնի միջև տեղի ունեցած սեռական կապի մասին, որոշել էր տեսնել Բագրատունուն:   Վստրեչի Ապերի մասին այս տարիներին շատ է գրվել, իսկ ահա Մամիկոն Բագրատունին բոլորովին նոր երևույթ է հայկական իրականության մեջ: Չէինք էլ կարող պատկերացնել, որ այս գործը նույնպես առնչվում է Բագրատունու՝ մտերիմների շրջանում Մոշ փաղաքշական  անունով հայտնի երիտասարդի հետ:  Իսկ Մոշը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ լուսանկար հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Շատ չանցած խմբագրությունը նամակներ ստացավ ՀՀ քաղաքացիներից, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը:  Կամաց-կամաց հասկացանք, որ Մամիկոն Բագրատունին էլիտար կանանց սիրավեպերի մեջ ներքաշելու, այնուհետև նրանց օգտագործելու մեծ վարպետ է: Զանգահարողներից մեկը մեզ խնդրել էր ճշտել պատմությունը՝ ինչպե՞ս է Մամիկոնը դարձել Բագրատունի, պնդում էր, որ դա նրա իսկական ազգանունը չէ: Մյուսը պատմում էր փոխանցված բանկային հաշիվների մասին:

Սկզբի համար հիշեցնենք՝ Մոշի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդ որում՝ ամուսնացած կանայք: Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխ պտտեցնել, ապա անցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն: Հետաքրքիր զուգադիպությամբ Մոշն ընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին:

Նյութական շահագրգռվածությունից բացի այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որ Մոշը սիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները: Տարբեր առիթներով Մոշը պարծեցել է, թե այսինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի:  Գործը բավականին ուշագրավ է լինելու, որովհետև թեման ինքնին գրավիչ է: Եվ այստեղ ներգրավված են անուններ, որոնք հասարակության լայն շրջանակներին հայտնի են:  Ինչ վերաբերվում է Արամ Վարդանյանին, ապա նրա խափանման մասով առաջիկա ժամերին որոշում կկայացվի:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am