Ձեզ պատրաստի մատուցված է այս գագաթնաժողովը, խնդրում եմ շարունակեք այնպիսի որակով, ինչպիսին մենք հանձնել ենք. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայան այսօր Ազգային ժողովի ամբիոնից խոսեց ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպման մասին։

«Այս գագաթաժողովի կազմակերպումը նախկին իշխանությունների, նախկին նախագահի, ԱԳ նախկին նախարարի, նախկին խորհրդարանի հսկայական ջանքերի արդյունքում է ձեւավորվել, նաեւ Շառլ Ազնավուրի մեծ ազդեցությունը, ներգրավվածությունը եղել է,-այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Ձեզ պատրաստի մատուցված է այս գագաթաժողովը, դուք ընդամենը շարունակում եք, խնդրում եմ շարունակեք այնպիսի պատվախնդրությամբ եւ որակով, ինչպիսին մենք հանձնել ենք։

Այս գագաթաժողովի ամենակարեւոր միջոցառումը տնտեսական գիտաժողովն է, որից մենք ակնկալում ենք ֆրանկոֆոն երկրների հետ տնտեսական համագործակցություն»: