Ձայների հաշվարկով «Իմ քայլը» դաշինքը առաջատար է

Ձայների հաշվարկով «Իմ քայլը» դաշինքը առաջատար է։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 370.323 քաղաքացի կամ 43.65 տոկոսը:

ժամը 20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը և հրապարակվում են նախնական տվյալներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Դավթաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ձայների նախնական մեծամասնությամբ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։