Հրդեհ Վանաձոր քաղաքում, այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ

Կիսվիր ընկերներիդ հետ

Մարտի 8-ին, ժամը 16:09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում գտնվող «Կոնգո» կոչվող հանդամասում այրվում է բուսածածկույթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Loading...

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 19:20-ին:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի անտառպետության 4-րդ պահաբաժնի հատվածում այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ և վնասվել 20 եղևնի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...