Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ։ Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ:

Այնուհետև դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: