Մամուլ

Հրդեհ է բռնկվել «Սարի տակ» ռեստորանային համալիրում

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղում, «Սարի տակ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել թիվ 9 և թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատներից, այնուհետև թիվ 5 և թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատներից լրացուցիչ խմբեր։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության  Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

sari tak

Տեղում ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Թևոսյանը հայտնել է, որ այրվում են հացատունը և 2 երկհարկանի տաղավարներ։Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Այրվել են 7 ձմեռային տաղավարներ և 2 երկհարկանի երկրորդ հարկում գտնվող բացօթյա տաղավարներ։Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ։

Կիսվեք էջում