«Հրավիրվել էի ՀՔԾ». Նաիրի Հոխիկյան

«Հրավիրվել էի ՀՔԾ». Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ, հաղորդավար Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրերս հրավիրվել էի ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու իմ վերջին հրապարակումների վերաբերյալ։ Խոսքը հրեա բլոգեր Լապշինի հայտնած տեղեկությունները հրապարակային դարձնելու մասին է։

Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ իմ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։

Քանի որ իրավունք չունեմ հարցաքննության մանրամասների մասին հայտնելու, միայն նշեմ, որ զրույցն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Հետագա ընթացքից կհասկանամ միտումները»։