Հրաչ Մուրադյանը՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ի, Փաշինյանի և քաղաքական կողմնորոշումների մասին (Տեսանյութ)

Հրաչ Մուրադյանը՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ի, Փաշինյանի և քաղաքական կողմնորոշումների մասին (Տեսանյութ)

Հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանը՝ Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին «Կիսաբաց լուսամուտներ»-ի մասին, թե այդ հաղորդումը պետք է փակել և այլն:

«Մեր հեռուստատեսությունը հետևողականորեն մարդկանց կրթական ցենզն իջեցնում է …: Ինչ-որ «Կիսաբաց լուսամուտներ», նման բաներ: Նոր Հայաստանում չպետք է լինի այնպիսի բան, որ մարդիկ իրենց սպիտակեղենը դուրս հանեն»,- 2018-ի մայիսին հայտարարել էր Փաշինյանը:

«Ես ունեցել եմ բոլոր դրական ու բոլոր բացասական մեկնաբանությունները իմ և ծրագրի հասցեին միայն այն պատճառով, որ մենք ցույց ենք տվել ճշմարտությունը, որը, ցավոք, շատ դառն է:

Կիսաբաց լուսամուտներ

Բայց ես երբևէ որևէ առումով, որևէ հարցում քաղաքական հետապնդման չեմ ենթարկվել, և երբևէ որևէ քաղաքական կողմնորոշում չեմ ունեցել, թեպետ ես եղել եմ հանրային մարդ և, այո՛, ունեցել եմ հնարավորություններ ինչ-որ կողմնորոշում ունենալու և դրանից հետո՝ շատ ավելի լավ ապրելու, բայց չեմ արել»,- ասել է նա:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում