Հրաչյա Հակոբյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (Տեսանյութ)

Հրաչյա Հակոբյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (Տեսանյութ)

Ես երբ որ հասա այդտեղ, ծեծկռտուքն արդեն սկսված է Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Որ ներկա եք եղել, դրանից ավել ինչ ասեմ։ Ես երբ որ հասա այդտեղ, ծեծկռտուքն արդեն սկսված էր։ Չգիտեմ՝ ով է մեղավոր»,- նշեց նա։

Հակոբյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին՝ պատճառաբանելով որ շտապում է նիստի։

Հիշեցնենք, որ քիչ առաջ լարված իրավիճակ էր Ազգային ժողովում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել եւ մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։

Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաեւ Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որեւէ կերպ չեն միջամտել։

Տեսանյութը ստորև