Հրաշալի առիթ է միմյանց հետ ուրախանալու, մի բաժակ բան խմելու համար. ինչպե՞ս է նշելու Քաղաքացու օրը Հրանտ Թոխատյանը

Aysor.am-ի հարցին՝ ինչպե՞ս է նշելու Քաղաքացու օրը Հրանտ Թոխատյանը, դերասանն ասեց․

«Այսօր երեկոյան ես Մոսկվա եմ մեկնում, հուսով եմ՝ կվերադառնամ մայիսի 1-ին, այնպես որ, ապրիլի 27-ն ինձ համար հերթական աշխատանքային օր է լինելու»։

Դիտարկմանն՝ արդյոք այս տոնի անհրաժեշտությունն ունեինք, նկատեց.

«Տոնը միշտ էլ լավ է: Մարդկանց համար հրաշալի առիթ է միմյանց տեսնելու, ուրախանալու, զրուցելու, լավ ու վատ կարծիքներով կիսվելու ու մի բաժակ բան իրար հետ խմելու համար: Բայց ասեմ, որ ինձ համար աշխարհի լավագույն տոները Նոր Տարին ու իմ երեխաների ծննդյան օրերն են»:

Հիշեցնենք, որ 2019 թվականից հայկական տոնական օրացույցում ավելացավ ևս մեկ տոն՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը, որն այսուհետ նշվելու է յուրաքանչյուր տարի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը:

Այս տարի Քաղաքացու օրը հենց այսօր է՝ ապրիլի 27-ին: Մայրաքաղաք Երևանում ու Հանրապետության տարբեր մարզերում տեղի կունենան մշակութային, մարզական ու ժամանցային միջոցառումներ: Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։