«Հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան». Արամ Վարդևանյան

«Հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան». Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրավիճակի՝ իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, կարծում եմ՝ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան:

Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն` Ազգային ժողովի կողմից:

Նշված ժամկետի հաշվարկը սկսվում է ԱԺ համապատասխան հայտարարությունից հետո»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ հրաժարական տվեց։