Հռոմի պապին 3 փամփուշտով ծրար են ուղարկել

Հռոմի պապին 3 փամփուշտով ծրար են ուղարկել

Միլանի մոտակայքում գտնվող Պեսկիերա Բորոմեո քաղաքում, փոստի աշխատակիցները 3 փամփուշտով ծրար են հայտնաբերել, որը հասցեագրված է եղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, հաղորդում է իտալական մամուլը:

Ծրարը հայտնաբերվել է գիշերը՝ տեսակավորման ժամանակ: Դրա վրա երևացել է ձեռագրով նշված հասցեն՝ «Պապին, Վատիկան, Սուրբ Պետրոսի հրապարակ»։

9 մմ տրամաչափի 3 փամփուշտով ծրարն առգրավվել է ոստիկանների կողմից: Ենթադրվում է, որ այն ուղարկվել է Ֆրանսիայից։

Ինչպես նշում է Corriere della Sera թերթը, ծրարի ներսում նաև գրություն է եղել՝ Վատիկանում ֆինանսական գործարքների մասին հիշատակմամբ: