Հուսով եմ՝ Վիգեն Սարգսյանը կքվեարկի սեփական կուսակցության օգտին, տեղից էլ քվեարկողները դժվար թե շատ լինեն. ՔՊ խոսնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանն արձագանքելն է նախօրեին ՀՀԿ առաջին փոխնախագահ ընտրված, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե «Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր՝ նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, ինքը մենակ մնալով քվեախցում, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին»:

Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հույս ունեմ, երբ Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին միայնակ մնա քվեախցիկում ու վերհիշի իր փոխնախագահած կուսակցության կործանարար ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ժողովրդավարության, տնտեսության եւ այլ ոլորտներում, կհաղթահարի մեղքի զգացումից առաջացած մտքերը եւ կքվեարկի սեփական կուսակցության օգտին, որովհետեւ տեղից էլ քվեարկողները դժվար թե շատ լինեն»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...