Հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ և ամեն հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկան դառնալը կստանա ամսական 50 000 դրամ

Հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ և ամեն հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկան դառնալը կստանա ամսական 50 000 դրամ

Ուզում եմ կարևորել ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխայի համար դրամական աջակցություն նշանակելու ծրագիրը, որը պետք է մեկնարկի 2022-ի հունվարի 1-ից:

Այսինքն հունվարի 1-ին ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամի չափով աջակցություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա 2022-ի բյուջեի ծրագրերում կարեւորեց մանկապարտեզների եւ դպրոցների հիմնանորոգումը, շինարարությունը, նաեւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Սիսիան-Ագարակ հատվածի շինարարության մեկնարկը, որի աշխատանքները կսկսեն արդեն 2022-ի վերջին:

նորածին երեխա

«Ջրամբարների կառուցման առումով եւս մենք բավական բարձր նշաձող ենք դրել և դրանք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է արդյունավետ եւ ակտիվ աշխատել»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, կապիտալ ներդրումների 350 մլրդ դրամի պլանավորումը աննախադեպ ծավալ է երրորդ հանրապետության պատմության մեջ. «Նախարարություններն այսօրվանից արդեն պետք է սկսեն 2022-ի բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը, մասնավորապես, կապիտալ ներդրումների մասով:

Ակնկալում եմ, որ բոլոր մրցույթները, որոնք նախատեսված են 2022-ին ծրագրեր իրագործելու համար, դրանք օր առաջ կհայտարարվեն, որպեսզի հունվարի 1-ի դրությամբ արդեն ունենանք մրցույթներում հաղթողներ»,-ասաց վարչապետը: