Հումորներ, որոնք ստեղծվել են Թավշյա հեղափոխության օրերին

Հումորներ, որոնք ստեղծվել են Թավշյա հեղափոխության օրերին:

Դավիթ Սիմոնյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դուրս ենք գրել հումորներ, որոնք ստեղծվել են Թավշյա հեղափոխության օրերին։

© Ոստիկանը պատանուն.
– Ապեր ջան ձերոնք գիտե՞ն որ ստեղ ես։
– Հա, բա ձերո՞նք։

© Ցուցարարների պաստառ Վանաձորում.
Սերժ լա դենը։

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեմ է հայերի հեղափոխությանը։

Այս մեքենան շատ դանդաղ մոտենում է ցուցարարներին և ոնց որ թե ուզում է փչանալ։
© լրագրող

ՀՀԿ դու քաշվար, Հոկտեմբերյանը քաշած գալիսա։
© Հոկտեմբերյանցի ցուցարարներ

Էդ ձեր դասադուլները դասերից հետո արեք։
© Գալուստ Սահակյան

© Ցուցարարը Ազատություն TV-ի ուղիղ եթերին.
– Իռա 1-ի կողմերը տուն կգամ։

© Ցուցարարը ոստիկանական պատնեշին.
– Աշոտ, աաայ Աշոտ, տատդ էլա ստեղ, չխփես։

Հիմա չհասկացանք, ՍԱՍ-ի Արտակ է թե Արտակ ՍԱՍ-ի։

Երևանում – Նիկոլ, Նիկոլ։ Գյումրիում – Նիգոլ, Նիգոլ։

Նորից չեն մերժում, մերժում են կրկին։

Էս ՀՀԿ-ն չի պատկերացնում ինչի են ընդունակ 10 օր մանիկյուրի գույն չփոխած աղջիկները։

Հրապարակում հնարավոր չէ հավաքվել 100000 մարդ, առավել ևս 40000 մարդ։
© Գալուստ Սահակյան

Սերժը էնքան չէր բանակցել, որ շուտ պրծավ։

Ոստիկանները բերման են ենթարկել Շմայսի անձնակազմից 2 հոգու, շփոթելով մարդկանց հետ։

© Ոստիկանը աղջիկ ցուցարարին.
– Վահանից 5 քայլ հետ կանգնեք։
– Վահանն ովա՞

© Գյումրիի երթերից մեկի ժամանակ անցնում են գերեզմանների մոտով.
– Միացեք, ինչղ քվեարկել եք, էնպես էլ եկեք մերժեք։

Լֆիկը փախել է Ֆրանսիա, անունն էլ փոխել՝ Samuel le Fique:

Ախր ոնց կարա մարտի 1 լինի, արդեն ապրիլի 22-ն ա։
© Գալուստ Սահակյան

Միակ բանը որ Սաշիկը չկիսեց, ժողովրդի ուրախությունն էր։

Աժժ ջան ես հանրապետական չեմ, կնիկսա հանրապետական։
© Սամվել Ալեքսանյան

Նիկոլ, հիշում ես չէ՞, ինձ մենակ քաչալացնում ես։
© Շմայս

Սաշիկը որ իմանար 7 %-ը այսքան շատ է, էդքան փայ կմտներ։

Աշոծյան քեզ ո՞նց սիրենք, դու սիրելու բան ես որ սիրենք։
© Էդմոն Մարուքյան

Ժամանակին որ Սերժի մերը Սերժի հորը մերժեր, մենք հիմա Սերժին չէինք մերժի։

Հա բայց ինչի՞ իմիննոյ Նիկոլը։
© Սեյրան Սարոյան

Մայիսի 1-ի ընտրություններից հետո նոր ֆիլմ.
55 оттенков серЖого.

Պուտին, Օբաման ու Սերժը անեկդոտներից մենակ Պուտինն է փրկվել։

– Քուրիկ ջան դեմքդ ծանոթա։
– Ո՞ր փողոցն ենք փակել իրար հետ։

5-10 տարեկան երեխաներով փողոց են փակել, մեկը մեքենայով մոտենում է։
– երեխեք ջան թողեք անցնեմ, ձեզ բոլորիդ մառոժնի կառնեմ։
երեխաներից մեկը. – երեխեք չենք բանակցում, մենք խաղաղ ցուցարար ենք։

Հայաստանը առաջին անգամ ունեցավ գեղեցիկ ու համեստ առաջին տիկին։

Նիկոլը արդեն 3 ժամ եղավ վարչապետ է, բայց Նաիրիտը հլը չի աշխատում… սաղ սարքած էր»։