Հուլիսի 1-ից անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Հուլիսի 1-ից անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից։

«Կարծում եմ՝ Շիրակի գործարար համաժողովը շատ հարմար առիթ է, որպեսզի 1 տարի անց խոսեմ կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների վերաբերյալ և ըստ էության այս հայեցակարգային դրությքները մեկնաբանել տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջականացնենք և կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերազնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը»,-Գյումրիում մեկնարկած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ավելացրեց, որ հուլիսի 1-ից անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից, իսկ դա նշանակում է, որ նրանք մարզերում 2000 դրամ, իսկ Երևանում 8000 դրամ ամսական պարտադիր վճարումներից ազատվում են: