Հոլանդացին 2500 տոննայանոց Նոյյան տապան է կառուցել, ճիշտ այնպես, ինչպես աստվածաշնչում է նկարագրված (Photo)

Պրոֆեսիոնալ կոնստրուկտորը որոշել է կառուցել Նոյյան տապանի կրկնօրինակը և ուղարկել Իսրայել։ Հոլանդացի կոնստրուկտոր ու գյուտարար Յոհան Հեյբերսը կառուցել է Նոյյան տապանի կրկնօրինակը` Աստվածաշնչում նկարագրվածին համապատասխան։

Հսկայական նախագծի ավարտից հետո Հեյբերսը հայտարարել է, որ հիմա ամենակարևորը այն Իսրայել հասցնելն է։ Նավաքարշերի ու շարժիչների վարձակալության համար ավելի քան 1,3 միլիոն դոլար է հարկավոր. գրեթե նույնքան գումար է ծախսվել նավը կառուցելու համար (1,6 միլիոն դոլար)։

Հսկայական տապանը 2500 տոննա քաշ ունի, երկարությունը 133,5 մետր է, իսկ լայնությունը` 22,25 մետր։

Հոլանդացին 2500 տոննայանոց Նոյյան

Ի դեպ, սա հոլանդացու կենսագրության մեջ առաջին նմանատիպ նախագիծը չէ։ Տապան կառուցելու գաղափարը նրա գլխում ծնվել էր դեռ 1993 թվականին, բայց այն ժամանակ Հեյբերսի կինը միայն ծիծաղել էր ամուսնու մտահղացման վրա։

Սակայն կոնտրուկտորը սկսել էր կառուցել ու 13 տարի անց ավարտել էր շինարարությունը, բայց այդ տապանը երկու անգամ ավելի փոքր էր, քան Աստվածաշնչում նկարագրվածը։ Տղամարդը 2008 թվականին վաճառել էր տապանն ու սկսել էր մյուսը կառուցել։

Հոլանդացին 2500 տոննայանոց Նոյյան

Հետաքրքրական է, որ հոլանդացու վերջնական նպատակը (տապանը Իսրայել ուղարկելը) չի համընկնում Աստվածաշնչում Նոյյան տապանի վերջին հանգրվանի` Արարատ լեռան հետ, որը գտնվում էր Ուրարտու թագավորության տարածքում։

Ի դեպ, միջնադարյան Հայաստանում Արարատ սուրբ լեռ էր համարվում ու տապանն այնտեղ փնտրելը սրբապղծություն էր համարվում։