Հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին, նկարել ու տեղադրել համացանցում (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել աղմկահարույց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի թիվ 5 հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրում ու հարվածում տարեց հիվանդին:

Կադրերում երևում է, թե ինչպես է բուժաշխատողը հողաթափ նետում ծերունու վրա ու հրում նրան: Այս ամենն ուղեկցվում է նրա գործընկերոջ ծիծաղով:

Ըստ լրատվամիջոցների ձեռք բերած տեղեկությունների՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկը միջադեպի մասին տեղյակ է: Նրա հավաստմամբ՝ մանրամասների բացահայտման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, սակայն հանգամանքների արագ պարզումը բարդացնում է այն փաստը, որ 2 բուժաշխատողներն էլ գտնվում են արձակուրդում. մեկը՝ առողջական խնդիրների պատճառով, մյուսը՝ արտասահմանում:

Աղբյուր՝ tert.am

Loading...