Հոգեբանները Facebook-ը և Instagram-ը վտանգավոր են համարում առողջության համար

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանները պարզել են, որ սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնելը մեծացնում է միայնության զգացումը եւ հանգեցնում դեպրեսիայի:

Փորձագետները հետազոտությունն անցկացրել են 143 ուսանողի շրջանում՝ նրանց բաժանելով երկու խմբի՝ Facebook-ի, Instagram-ի եւ Snapchat-ի ակտիվ օգտատերեր եւ սոցցանցերից ավելի քիչ օգտվողներ:

Հետազոտության արդյունքներով ակնհայտ է դարձել, որ միայնությունն ու դեպրեսիան ուղղակիորեն պայմանավորված է սոցցանցերում անցկացրած ժամանակահատվածով: Երկրորդ խումբը դեպրեսիայի ավելի քիչ ախտանիշներ է ցույց տվել:

Կիսվիր ընկերներիդ հետ