ՀՀ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում, որը արտակարգ վայրէջք է կատարել

«Յակուտիա 24» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան՝ 7։16 -ի սահմաններում, Հայաստանի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է Մոսկվայից Յակուտսկ թռիչքի ժամանակ։

Դեպքը տեղի է ունեցել S7 ավիաընկերության № 109 չվերթի Boeing-737 ինքնաթիռում, որը հարկադրված վայրէջք է կատարել Նորիլսկի օդանավակայանում։

Ինքնաթիռին են մոտեցել շտապ բժշկական օգնության մեքենաներ, հրշեջներ։ Ինքնաթիռ է մտել բժիշկների խումբ, որոնք օգնություն են ցուցաբերում ուղևորին։