ՀՀԿ-ն՝ ընդդիմությո՞ւն. Վիգեն Սարգսյանը 20 տոկոսի հույս ունի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ԱԺ-ում բարեփոխված ԸՕ-ի քվեարկության տապալումից հետո հանդիպել է ՀՀԿ վերնախավի, այդ թվում՝ պատգամավորական խմբակցության անդամների հետ:

Սարգսյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն ոչ միայն մասնակցելու է ընտրություններին, այլ նաեւ դրա արդյունքում լինելու է երկրորդ քաղաքական ուժը առնվազն 20 տոկոս ներկայացվածությամբ:

«Մենք ունենք մարդկային, կադրային, լրատվական եւ ֆինանսական ռեսուրսներ հաջողության հասնելու համար: Մենք ենք լինելու գործող իշխանության իրական ընդդիմությունը, եւ ոչ թե որեւէ այլ կուսակցություն»,- ըստ հավաքի մասնակիցների՝ ասել է Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվիր ընկերներիդ հետ