ՀՀԿ-ի յոթն ու քառսունքը ընտրություններից հետո տալու ենք ու խոր շունչ քաշենք, որ պրծանք էդ ջեբկիր «փորձառուներից»․Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ախխխ, երթի մասնակիցները շատ չէին, աաախ, ոգեւորված չէին, աաաախ, չկա նախկին էնտուզիազմը՝ հորթի պես տրտինգ են տալիս «մտահոգվածները»։

Չէ՛ր կարող երթը մարդաշատ լինել, որովհետեւ հրեշ ՀՀԿ-ի դեմ պայքարի չէին ելել, ՀՀԿ-ն չկա, թախտից գլորել է էդ նույն ժողովուրդը, որի մի մասը հանգիստ տանը նստած է, մի մասն էլ հավեսի համար դուրս է եկել քայլելու։ Չէի՛ն կարող ոգեւորված լինել, չէր կարող լինել նախկին էնտուզիազմը, որովհետեւ արդեն տասնյակ տարիներ մեր ժողովրդի «ոգեւորության» եւ «էնտուզիազմի» աղբյուրը ՀՀԿ բանդան է, որի յոթն ու քառսունքը ընտրություններից հետո տալու ենք ու խոոոոոոոր շունչ քաշենք, որ վերջնականապես պրծանք էդ ջեբկիր «փորձառուներից»։
Տռճիկ տալու ուրիշ թեմա գտեք»։