ՀՀԿ-ականներից երեքը սեղմեցին «կողմ» կոճակը. «Արա, դեմ քվեարկեք»,- հնչեց Շարմազանովի ձայնը

«Ելք»-ի ներկայացրած նախագծի քվեարկության ժամանակ ուշագրավ դեպք տեղի ունեցավ:

Վերջին շարքում նստած ՀՀԿ-ականներից երեքը, սովորության համաձայն, սեղմեցին «կողմ» կոճակը: «Արա, դեմ քվեարկեք»,- հնչեց Շարմազանովի ձայնը:

Նշենք, որ ձայների 9 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը չէր ընդունվել: