Հիվանդության պատճառով հնարավոր է, որ Էրդողանն այլևս ի զորու չլինի կառավարել երկիրը

Հիվանդության պատճառով հնարավոր է, որ Էրդողանն այլևս ի զորու չլինի կառավարել երկիրը

Ամերիկյան «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը, գրում է Ermenihaber-ը։

«Նախքան 2023 թվականն Էրդողանն իսկապես կարող է անզոր լինել, սակայն իրավիճակն այնպես չէ, ինչպես մտածում են շատերը։ Նշաններ կան այն մասին, որ Էրդողանը կարող է հիվանդ լինել աստիճան, որ այլևս չկարողանա թեկնածություն առաջադրել նախագահի պաշտոնում վերընտրվելու համար»,- նշել են հոդվածի հեղինակներ Սթիվեն Քուքը և Էնրիկո Մատեն։

Հոդվածում նրանք վերլուծել են վերջին ամիսներին համացանցում հրապարակված տեսանյութերը, որոնցում Էրդողանն աստիճանները բարձրանալիս դիմում է կնոջ օգնությանը, դժվարությամբ է քայլում կամ խոսում։

«Տեսնայութերը միասին քննելիս Էրդողանի առողջական վիճակի հետ կապված որոշ պարզ հարցեր են առաջանում»,- նշված է հոդվածում։ Բացի այդ կանխատեսումներ են արվել նաև «հետէրդողանական» Թուրքիայի վերաբերյալ։

«Ժողովրդահնարապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամներ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, ինչպես նաև «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները դիտարկվել են որպես Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հաջորդ նախագահի թեկնածուի գլխավոր մրցակիցներ։

Իսկ որպես ԱԶԿ-ի հավանական թեկնածուներ՝ նշվել են Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանի, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի անունները։