Ժամանց

Հիմա ցավոք ամեն քայլափոխի հայհոյում են, հայհոյում են անգամ կանայք․ Արփինե Հովհաննիսյան

Հիմա ցավոք ամեն քայլափոխի հայհոյում են, հայհոյում են անգամ կանայք․ Արփինե Հովհաննիսյան ։ Արփինե Հովհաննիսյանն՝ իր անցած ճանապարհի, հաջողությունների ու պաշտոնների գերնպատակ չլինելու, մայրիկից «գողացած» անձնագրի, քաղցրակերության ու ֆուտբոլի մասին։

ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ բազմաթիվ վառ հուշեր ունի մանկությունից, դրանցից մեկը մայրիկի անձնագիրը գաղտնի վերցնելու հետ է կապված:

Հիշում է, թե ինչպես էր «թռցրել» մոր անձնագիրը ու ընկերուհու հետ գնացել գրադարան, որպեսզի գրքեր վերցնի: Վերադարձին մայրը պատուհանից տեսել էր, ու երբ ինքը գրքերը տեղավորում էր մահճակալի տակ, մայրն անակնկալ ներս էր մտել:

գեղեցիկ ֆոտոշարք

«Մաման հարցրեց՝ ինչպե՞ս ես գնացել, քեզ ոնց գիրք տվեցին: Խոստովանեցի, որ իր անձնագիրն էի վերցրել: Մաման զայրացավ, բայց ոչ թե անձնագիրը վերցնելու համար, այլ այն պատճառով, որ տեսողության հետ կապված խնդիրներ ունեի ու չափից շատ գրքեր էի բերել կարդալու…

Մի հարեւան ունեինք, այդ առիթով մամային բարբառով ասում էր՝ ես իմ երեխեքին թակում եմ (ծեծում եմ-Գ.Հ.), որ կարդան, դու քո երեխեքին թակում ես, որ չկարդան»,- հիշում է Արփինե Հովհաննիսյանը:

Մեր զրուցակիցը չի թաքցնում՝ այսօր էլ երեխա ժամանակվանից ունեցած մի թուլություն մնացել է. «Քաղցրի նկատմամբ անթաքույց սեր ունեմ: Ինձ տեսնողները երբեք չեն հավատա, որ ես այդքան քաղցրակեր եմ, նույնիսկ երեկոյան ուշ ժամերին, հատկապես ֆուտբոլ նայելիս, կարող եմ, օրինակ, թխվածք ուտել: 

Արփինե Հովհաննիսյան

Ի դեպ, ֆուտբոլի հանդեպ սերը պապիկիցս է ինձ անցել: Հիմա ինքն այլեւս չկա…Պապիկիս հետ ֆուտբոլ էինք նայում դեռ 1994 թվականից: Մարզադաշտ չէինք գնում, պապիկս ասում էր՝ պետք չի, որ աղջիկները գնան մարզադաշտ, այնտեղ հայհոյում են (ժպտում է-Գ.Հ.):

Չնայած հիմա, ցավոք, ամեն քայլափոխի են հայհոյում: Մեր ազգը դարձել է հայհոյող, հայհոյում են անգամ կանայք:

Հիշում եմ, 1994 թվականին, երբ Իտալիան պարտվեց, ես գնացել սենյակում փակվել ու լաց էի լինում, իսկ պապիկս եկել, ինձ հանգստացնում էր, ասում էր՝ ոչինչ, մեկ-մեկ այդպես էլ է պատահում: Ասեմ, որ սիրած թիմերը Իտալիան և Իսպանիան են՝ հավաքականների մակարդակով, իսկ ակումբի մակարդակով՝ «Ռեալ Մադրիդը»:

գեղեցիկ ֆոտոշարք

Ուսանողական տարիների հետ կապված հիշողությունները եւս շատ են. «Վերջերս ընկերուհիներիցս մեկն էր եկել, որ ԱՄՆ-ում է ապրում ու դասավանդում, հանդիպեցինք ու ընկերուհիներով հիշեցինք ուսանողական տարիների հետաքրքիր դրվագները, մեր դասախոսներին, օրինակ, թե ոնց էինք մի անգամ ամբողջ կուրսով որոշել դասից փախչել, բայց երկու հոգի դեմ էին, ու այդ «դավաճաններին» ինչպես անարգանքի սյունին գամեցինք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով