«Հիմա սսկվեք, քանի որ թավիշ էլ չի լինելու». Դավիթ Սանասարյան

«Հիմա սսկվեք, քանի որ թավիշ էլ չի լինելու». Դավիթ Սանասարյան

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն անգամ Արցախ մեկնելուց խնդրում էի, որ թիկունքներս ամուր պահեք, քանի որ ամենասկզբից պարզ էր, թե ինչ ծրագրով և ինչ դավադրություն է տեղի ունենալու։ Բայց դրա մասին առիթ կունենամ խոսել։

Ինչ վերաբերում է փաստաթուղթն ստորագրվելուն, ստորագրողի հետ դեռ հարց ու պատասխան կունենանք, դեռ կհասկանանք՝ ինչն ինչոց է, որից հետո մեր անելիքը կորոշենք, բայց ոչ մի բաշիբոզուկ չփորձի երկրումս քաոս սարքի, առիթից օգտվի ու իշխանություն փորձի վերցնել։

Իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ոչ երբեք կեղծ ու վախկոտ պոպուլիստներին ու երկիրն էս օրը հասցրածներին։

Դավիթ Սանասարյան

Սահմանում մեկանգամյա զենք վերցրած ու սելֆի արածնե՛ր, հանկարծ չփորձեք ցեխին ու ցրտին խրամատում արկերի ու անօդաչուների դեմ մաքառած տղերքի ու ձեր մեջ հավասարության նշան դնել։ Երեկվանից էդ տղերքն ու իրենց հրամանատարները բոլորիդ հարց էին/են տալիս, թե ինչի՞ չգնացիք ու չկանգնեցիք թշնամու դեմ կռվում։

Հ.Գ. ովքեր և սահմանում են եղել և մեծ հարցեր են լուծել սահմանի համար, ու հիմա օբյեկտիվորեն հարցերի շարան է առաջացել, պետք է ստանան իրենց հարցերի պատասխանները։

Հ.Հ.Գ. Ժողովո՛ւրդ, խնդրում եմ, անկախ ամենից, մի շտապեք ու ամեն սրիկա առիթավորվողի բարձրախոս մի տվեք։

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. տարիներ շարունակ երկիրն էս օրը հասցրածներ, բանակի ու առհասարակ պետության հաշվին հարստացածներ, քանի ասացինք պատերազմի ժամանակ ձեն չհանենք, որ չպառակտվենք, ձեր արածն արեցիք, հիմա սսկվեք, քանի որ թավիշ էլ չի լինելու, ԴՈ՛ՒՔ, նախևառաջ դուք պետք է պատասխան տաք ձեր արածների համար»։