«Հիմա ինչ` Սև լճի 20-30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք». Նիկոլ Փաշինյան

«Հիմա ինչ` Սև լճի 20-30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք». Նիկոլ Փաշինյան

Պատերազմից, որն Ադրբեջանը մեզ ուզում է պարտադրել, կարելի է խուսափել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի նախընտրական շտաբների ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընթացքում Սև լճի հետ կապված այդքան թեմաներ եղան, Սովետական Միության քարտեզներ հրապարակվեցին։ Բոլորս տեսանք, որ վերևի մի հատվածը սահմանն անցնում է ջրի միջով` 20, թե 30 տոկոսն է, էական չի։

Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք և եթե տեսնենք այդպես է, ասենք հա՞, թե ասենք` չէ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու»,–ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ Հայաստանը չի գնալու իրավիճակի սրման, և հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով։