Հզոր պայթյուն Բեյրութի նավահանգստում․ կան տասնյակ զոհեր (Տեսանյութ)

Հզոր պայթյուն Բեյրութի նավահանգստում․ կան տասնյակ զոհեր (Տեսանյութ)

Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում, որը Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մոտ է, ուժեղ պայթյուն է եղել:

Պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Փլուզվել են նավահանգստի մերձակայքում տեղակայված մի քանի շենքերի ճակատները, վնասվել են բնակելի շենքեր և գրասենյակներ:

Պայթյունի պատճառները դեռ չեն հաստատվել: Al Hadath հեռուստաալիքը չի բացառում, որ նավահանգստին հրթիռային հարված է հասցվել:

Տեսանյութը ստորև