«Հերոսությունը ինքնանվիրման մեջ է, ուժը՝ կարեկցանքի, իմաստությունը՝ հեզության»․ Հռոմի պապի ուղերձը՝ աշխարհին

«Քաղաքականությունը միայն ղեկավարների մենաշնորհը չէ, որոշումների կայացմանը պետք է բոլորը մասնակցեն»․ հայտարարել է Հռոմի պապ Ֆարնցիսկոսը այս տարվա առաջին ուղերձում:

Դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ընդգծել է․ «մենք բոլորս ենք պատասխանատու մեր «քաղաքում» տիրող վիճակի համար»:

Միասնության ու խաղաղության կոչում Ֆրանցիսկոսը հատուկ ձոն է ներբողել մայրութանը։

«Մենք բոլորս պետք է օրինակ վերցնենք մայրերից, և նրանցից սովորենք, որ հերոսությունը ինքնանվիրման մեջ է, ուժը՝ կարեկցանքի, իմաստությունը՝ հեզության»․ ասել է Հռոմի պապը:

Աղբյուր՝ forrights.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...