Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին, մեր տեղեկություններով, երեկ զրկել են դիվանագիտական անձնագրից։

Նման անձնագիր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները եւ նրանք, որոնց ՀՀ վարչապետի որոշմամբ տրամադրվում է: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելուն` ասել է:

«Այս պահին չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, չեմ ցանկանում անուններ նշել, քանի որ դա նաև անձնական տվյալների գաղտնիություն է պարունակում: Նշենք, որ դիվանագիտական 100 անձնագիր արդեն վերադարձվել է, իսկ 254-ը չեղարկվել»։