Հեղափոխության ժամանակ Հայկ Մարությանի դերակատարումը կարգով ավելին է եղել Ալեն Սիմոնյանի դերակատարումից

Հեղափոխության ժամանակ Հայկ Մարությանի դերակատարումը կարգով ավելին է եղել Ալեն Սիմոնյանի դերակատարումից

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալեն Սիմոնյանը Հայկ Մարությանին անվանեց «պորտաբույծ». теперь я видел все!

Հեղափոխության ժամանակ Հայկ Մարությանի դերակատարումը կարգով ավելին է եղել Ալեն Սիմոնյանի դերակատարումից: Բայց Հայկ Մարությանը քչից-շատից մնաց որոշ պրինցիպների սահմաններում, իսկ Ալեն Սիմոնյանը պարզապես եկավ «բաղձալի» իշխանության:

Ալեն Սիմոնյանը հեղափոխությունից հետո ապահովեց իր բիզնեսմեն-ընկերների առաջխաղացումը, իրենց ձեռնտու օրենքների ընդունումը և իրենց ձեռք չտվող օրենքների չընդունումը:

Միաժամանակ, Ալեն Սիմոնյանը նաև ապահովեց մեդիա թևի մի էական մասը, որը զուգորդեց զրոյական պրինցիպիալության հետ:

Օրինակ՝ սկզբում Ալեն Սիմոնյանը շատ լավ էր Արթուր Վանեցյանի հետ: Հետո, երբ Վանեցյանին հանեցին, Սիմոնյանը կտրուկ փոխեց իր հայացքները, որ հանկարծ էլ չասոցացվի իր երբեմնի ընկերոջ հետ:

Այս ամենի արդյունքում Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ փոխնախագահ, իսկ հետո՝ նաև նախագահ: Զուգահեռաբար նա նաև հարստացավ:

Ի տարբերություն որոշ կարգին մարդկանց, ովքեր հեղափոխության արդյունքում եկան պաշտոնների ու սկսեցին իրենց նախկին աշխատավարձից քիչ ստանալ ու խնայողությունները ծախսել, Ալեն Սիմոնյանը շատ անհասկանալիորեն ու անբացատրելիորեն հարստացավ:

Բա էսքանից հետո Ալեն Սիմոնյանը կսիրի՞ հեղափոխական արժեքները պաշտպանողներին»: