Հեծանվորդ աղջնակը ժեստով շնորհակալություն է հայտնել բեռնատարի վարորդին ու աստղ է դարձել․ Տեսանյութ

Չորսամյա Ռոդա Ջոնսը համացանցի աստղ է դարձել զվարճալի տեսահոլովակի հրապարակումից հետո, որտեղ նա բեռնատարի վարորդին ցույց է տալիս մեծ մատը:

Տեսագրությունը, որտեղ աղջնակը վարորդին շնորհակալություն է հայտնում ճանապարհին ցուցաբերած քաղաքավարության համար, Twitter-ում զետեղել են երեխայի ծնողները։

«Մենք այնքան հաճախ ենք հեծանվորդների շուրջն ահավոր վարման տեսահոլովակներ ցուցադրում, որ HGV-ի բացառիկ համբերատար եւ զգույշ վարորդի այս քրեստոմատիական երթեւեկությունը, որը ուղեւորվում էր Ջեդբրո, արժանի է հրապարակման, ինչպես եւ Ռոդայի պատասխանը: Դրանք չկան Twitter-ում, բայց մենք վարորդին շնորհակալություն հայտնեցինք անմիջականորեն»,- մեկնաբանել է տեսահոլովակը Ջոնսի ընտանիքը:

Տեսահովավակը դարձել է վիրուսային եւ հաշված օրերում հավաքել 800 հազար դիտում: Բաժանորդները ոչ միայն հմայվել են գործնական կեցվածքով, այլեւ հավանություն են տվել ճանապարհին նրա դրսեւորած պահվածքին: