Հարձակվել են Փելոսիի տան վրա. տուժել է նրա ամուսինը

Հարձակվել են Փելոսիի տան վրա. տուժել է նրա ամուսինը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը հարձակման հետեւանքով տուժել է: Այս մասին հայտնել է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը։

«Այսօր վաղ առավոտյան հարձակվողը ներխուժել է Փելոսիի Սան Ֆրանցիսկոյի նստավայր և հարձակվել պարոն Փելոսիի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոլ Փելոսիին հոսպիտալացրել են, նա բժշկական օգնություն է ստանում հիվանդանոցում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: